Warning: count(): Parameter must be an array or an object that implements Countable in /home/asata/public_html/libraries/cms/application/cms.php on line 460

Warning: count(): Parameter must be an array or an object that implements Countable in /home/asata/public_html/libraries/joomla/updater/updater.php on line 275

Warning: count(): Parameter must be an array or an object that implements Countable in /home/asata/public_html/libraries/joomla/updater/updater.php on line 275

Warning: count(): Parameter must be an array or an object that implements Countable in /home/asata/public_html/libraries/joomla/updater/updater.php on line 300
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Մենք կգտնենք լավագույն լուծումը ձեզ համար

Բժշկական անկախ խորհրդատվություն իրականացնող ՍԻՈՒՆ ընկերությունը բժիշկներին և կլինիկաների ղեկավարներին առաջարկում է օգտվել շահավետ և Հայաստանի համար նորարարական մեթոդից: Դիմեք խորհրդատուի օգնությանն ու ստանացեք ինժեներական և մասնագիտական կարծիք, ինչպես սարքերի տեղադրման և օգտագործման, այնպես էլ գնվող սարքի տեխնիկական հնարավորությունների և նպատակահարմարության մասին:
Խնայելով ժամանակը, նյարդերն  ու գումարը, ստանալով ավելին  ու ամենան. ՍԻՈՒՆ-ն առաջարկում է գնվող սարքը առավելագույնս հարմարեցնել ձեր կլինիկայի և հաճախորդների պահանջներին:
Նոր առաջարկով, մեծ զեղչով և բացառիկ հնարավորությամբ` այս անգամ ՍԻՈՒՆ ընկերությունը հրավիրում է բոլոր ստոմատոլոգների ուշադրությունը. NewTom GiANO ստոմատոլոգիական կոնաձև ճառագայթումով համակարգչային տոմոգրաֆը մինչև սեպտեմբերի վերջ կարելի է ձեռք բերել բացառիկ զեղչով և երկու տարվա գործարանային երաշխիքով: 
The NewTom 9000-ը առաջին Cone Beam համակարգն է աշխարհում և ստեղծվել է 1996թ.-ին: Մենք հավաքել ենք սարքի ամենակարևոր և էական հատկանիշները և առաջարկում ենք ծանոթանալ և տեղեկանալNewTom ապրանքանիշի և Cone Beam տեխնոլոգիայով աշխատող բոլոր ռենտգեն սարքերի նախահոր հետ:

SIUN Independent Medical Consulting(ՍԻՈւՆ Անկախ Բժշկական Խորհրդատուն)-ը առաջինն է Հայաստանում և առայժմ միակը, որ տալիս է անկախ բժշկական խորհրդատվություն` հենց բժիշկներին և կլինիկաների ղեկավարներին:

Բժշկական սարքավորումների գնման, դրանց որակի, նպատակահարմարության մասին տրվող խորհուրդները պետք է ստանալ պրոֆեսիոնալ մասնագետներից. SIUN-ի թիմում ինժիեներ-խորհրդատուներ են` բժիշկների գործը թեթևացնելու և հնարավոր տեխնիկական  խնդիրները լուծելու համար:

SIUN Independent Medical Consulting-ի գործունեության նպատակներին ու մանրամասներին ծանոթանալու համար` մենք զրուցել ենք հիմնադիր Դավիթ Խոջայանի հետ:

-Ի՞նչ է  իրենից ներկայացնում SIUN Independent Medical Consulting-ը, ո՞րն է գործունեության գլխավոր նպատակը:

- 2016 թվականի վերջում որոշեցի ստեղծել մի ընկերություն, որը կօգնի բժիշկներին կողմնորոշվել սարքավորումներ ընտրելու բարդ և պատասխանատու գործում: Հաճախ բժիշկներն ու կլինիկաների ղեկավարները հայտնվում են աներանելի ու նյարդայինացնող իրավիճակում. սարքավորումների ընտրությունը երկարատև և ինժիեներական գիտելիքներ պահանջող գործընթաց է: Բացի դրանից` մասնագիտության բերումով բժիշկները սովորաբար երկարատև որոնումների ժամանակ չեն ունենում և, հաճախ, կայացնելով հապճեպ որոշում, ընտրում են պակաս նպատակահարմար տարբերակները: Այսպիսի դեպքերից խուսափելու համար պետք է դիմել խորհրդատվության. մենք կարող ենք օգնել աննպատակ գնումներից խուսափելու հարցում: Օրինակ` անիմաստ է թանկ վճարել մի սարքի համար, որի ֆունկցիաների 50 տոկոսն է միայն օգտագործվելու: Մենք, ոլորտն ու արտադրողներին ուսումնասիրելով, կարող ենք ուղղորդել` նշելով, թե որն է տվյալ բուժհաստատության համար ամենաօպտիմալ տարբերակը` բացառելով գերվճարը: Այսինքն` մենք առաջարկում ենք, բժիշկներն ընտրում են: